կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-20 16:27
Աշխարհ

Փետրվարի 24-ից ավելի քան 3000 ուկրաինացի զինծառայողներ գերի են հանձնվել Դոնբասում

Փետրվարի 24-ից ավելի քան 3000 ուկրաինացի զինծառայողներ գերի են հանձնվել  Դոնբասում

Ավելի քան 3000 ուկրաինացի զինծառայողներ գերի են հանձնվել Դոնբասում փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  տեղեկատվության նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Դանիիլ Բեզսոնովը. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Դոնեցկի ժողովրդական միլիցիայի, որին մեջբերում է Բեզսոնովը, ապրիլի 19-ին Ուկրաինայի զինված ուժերի հինգ զինծառայող վայր է դրել զենքերը՝ լքելով Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը։

ԴԺՀ-ի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ այս դեպքում ուկրաինացի զինվորականների վրա ազդել են թռուցիկները՝ հանձնվելու կոչերով, որոնք Դոնեցկի զինվորականները գործարանի տարածքում ցրում են հատուկ քարոզչական արկերի միջոցով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է արել հանձնվել գործարանում մնացած՝ Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին։