|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` եթե ՈՒԵՖԱ-ն որակազրկի վրացիներին` անհարգալից պահվածքի համար, ապա երկրպագուները ներկա չեն լինի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք խաղին, որը նախատեսված է սեպտեմբերին:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին` զիջելով 6:1 հաշվով: Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել են խաղադաշտ` վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա ու պլաստիկե ու մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ: