Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արմատներով հայ ամերիկացի հայտնի թենիսիստ Անդրե Աղասիին մեղադրել են կարիերայի ընթացքում արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, գրում է իսպանական Marca պարբերականը. հայտնում է Yerkir.am-ը:
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիացիայի վարկանշային աղյուսակի նախկին առաջին համարի վերաբերյալ նման հայտարարությամբ է հանդես եկել չիլիացի թենիսիստ Մարսելո Ռիոսը, ով ևս կարիերայի ընթացքում գլխավորել է ATP աղյուսակը:
Նրա պնդմամբ՝ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան իմացել, բայց կոծկել է խթանիչ-դոպինգ օգտագործելու դեպքերը:
«Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան գոյություն ունեցող ամենամեծ աղբն է: Աղասիին՝ «բռնել են» 4 անգամ և կոծկել են, քանի որ դա Աղասին էր»,- հավաստիացրել է նա:
Նշենք, որ Անդրե Աղասին պրոֆեսիոնալ թենիսով է զբաղվել 1980-ականների վերջից մինչև 2006թ.: