կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-04 07:48
Քաղաքական

Բելառուսն ուՂազախստանը կհետաձգե՞ն ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին. «Հայկական ժամանակ»

Բելառուսն ուՂազախստանը կհետաձգե՞ն ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵՏՄ-ի շուրջ կրքեր են բորբոքվում ոչ միայն Հայաստանի ԱԺ-ում, այլեւ ընդհանրապես՝ ԵՏՄ ողջ տարածքում: Տնտեսական պատժամիջոցների, դժվարությունների ֆոնին սրվում են հակասությունները ԵՏՄ անդամ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ: Այդ հակասությունները, իհարկե, չեն կարող բերել ԵՏՄ հիմնադրման պայմանագիրը ուժի մեջ մտնելը կասեցնելուն, որովհետեւ դրանք արդեն իսկ վավերացված են թե Ռուսաստանում, թե Բելառուսում, թե Ղազախստանում: Բայց այդ պրոցեսները կարող են ազդել Հայաստանի անդամակցության վրա: Խնդիրն այն է, որ ՀՀ ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացումը դեռ չի նշանակում, որ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ: Հայաստանի լիարժեք անդամակցության համար հարկավոր է, որ այդ համաձայնագիրը վավերացվի նաեւ Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում:

 

Մեր աղբյուրները պնդում են, որ պայմանավորվածություն կա, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագիրը պետք է բոլոր չորս երկրներում վավերացված լինի մինչեւ դեկտեմբերի 23-ը: Որ Ռուսաստանը նշված ժամկետում համաձայնագիրը կվավերացնի, Հայաստանի իշխանական շրջանակներում ոչ ոք չի կասկածում: Բայց կարծիք կա, թե Բելառուս-Ռուսաստան, Ղազախստան-Ռուսաստան հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածությունը կարող է պատճառ դառնալ, որ Բելառուսը կամ Ղազախստանը հետաձգեն Հայաստանի անդամակցության համաձայնագրի վավերացումը՝ որպես Ռուսաստանին հակազդելու միջոց»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: