Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով կուտակային նոր օրենքի քվեարկության մասին, նշեց, որ երկրում հասունանում է քաղաքական ճգնաժամ, մինչդեռ` Հայաստանը շատ խոցելի է այսօր, տուժում է ժողովուրդը, ուստի Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան առանց կոնֆլիկտի լուծել ներքին խնդիրները: Ամբողջ հասարակությունը SOS էր հնչեցնում, որ չի կարելի ընդունել կուտակային նոր օրենքը, որովհետև այն քանդելու է երկիրը, այնինչ` իշխանությունը որոշեց ամեն գնով անցկացնել այդ օրենքը, որպեսզի կուտակային հիմնադրամներին ապացուցի, որ ամեն ինչ կարգին է, որ խնդիրը լուծել է:
«Բայց իշխանությունները հաճախ չափն անցնում են, և դրա դրևսորումներից մեկն էր կուտակային նոր օրենքի քվեարկությունը ԱԺ-ում, որն անցել է բացահայտ կեղծիքներով ու կանոնակարգ օրենքի խախտումներով: Լարվածությունը մեծանում է, որի հաշվին քառյակն աշխատում է ավելի զայրացած ու կոնսոլիդացված: Եթե իրենք գնում են լարման, իրենց խնդիրն է, մենք նահանջի տեղ չունենք»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ արդեն աշնանը քառյակը կգործադրի ճնշումների` իր մեխանիզմը:
Նա նշեց, որ օրենքը ապօրինի գործելու է, և քառյակը քննարկում է ՍԴ-ում այդ օրենքը վիճարկելու հարցը: Այժմ քառյակն անցկացնում է իրավաբանական խորհրդակցություններ, թե որքանով է խախտվել սահմանադրականությունը: Պատգամավորը կոչ արեց բոլոր քաղաքացիներին` ակտիվ լինել ու միանալ պայքարողներին ամենակարևոր հարցերում:
Հարցին` պատգամավորները կմիանա՞ն քաղաքացիների պայքարին ու բողոքի ակցիաներին, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Երեկվա ակցիան ինքնաբուխ է եղել, երբ մենք իմացանք այդ բողոքի մասին, երեխաներին արդեն տարել էին ոստիկանություն: Եվ պատգամավորները պետք է մասնակցեն այդ բողոքի դրսևորումներին, և մնացած բոլոր քաղաքացիները: Ոստիկանները դրանից իսկապես իրենց զուսպ կպահեն»: