Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պուտինի այցը, ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, տնտեսական ու ռազմական անվտանգության առումով, մի շարք համաձայնագրերի խնդիր պետք է լուծեր, նաև պետք է ցույց տար տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը:
«Ինչ վերաբերում է «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոս բաժնեմասին, ապա այստեղ կա շատ լուրջ տնտեսական, քաղաքական ու իրավական խնդիր: Իրավական տեսակետից կառավարությունն իրավունք չուներ օտարելու պետական գույքը, եթե ԱԺ-ն սեփականաշնորհման ցանկում չի ներառել այդ ձեռնարկությունները: Ստացվում է, որ «Հայռուսգազարդ»-ը դառնում է «Գազպրոմ»-ի դուրստ ձեռնարկություն: Այս դեպքում «Գազպրոմ»-ն իրավունք չունի գնային խտրականություն իրականացնել, բացառությամբ տեղափոխման ծախսերի և սահմանային գծի անցման խնդիրը Վրաստանի տարածքով: Քանի որ կան իրար հակասող հայտարարություններ, հայկական կողմն ասում է, որ երեսուն տոկոս մաքսատուրքը կհանվի, իսկ ռուսներն ասում են, որ կիրառվելու են Ռուսաստանում գործող ներքին գները, ուստի մինչև հստակություն չլինի, ոչ ոք չի կարող ասել, թե որքան կլինի գազի գինը»,- նշեց Մինասյանը:
Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի` եթե Ռուսաստանի ներքին գներով հաշվարկվի, ապա գինը պետք է իջնի, եթե երեսուն տոկոս տուրքի մասին է խոսքը, ապա գինը պետք է մնա նույնը, իսկ եթե կապվի միջազգային գների հետ, ապա կլինի գազի գնի աճ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է Մինասյանը գնահատում Պուտինի այցի օրը ոստիկանության գործողությունները, և ինչո՞ւ Դաշնակցությունը չի մասնակցել բողոքի ակցիաներին:
«Յուրաքանչյուրի իրավունքն է մասնակցել բողոքի ակցիաներին: Իբրև Դաշնակցություն` չենք արել այդ ակցիաները` քաջ գիտակցելով, որ Պուտինի այցը կապվում է Հայաստանի հետ անվտանգության համաձայնագրերի հետ: Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, եթե համեմատելու լինենք այլ երկրների ոստիկանության հետ, մեր ոստիկանությունը ավելի քաղաքակիրթ է գործել: Բայց դա չի նշանակում, որ բոլոր ոստիկաններն են համաչափ գործել: Ինձ անհասկանալի է փոքրաթիվ քաղաքացիների դիմաց մեծաթիվ ոստիկանների ներկայությունը` քաղաքացիական կարգուկանոնի պահպանման անվան տակ: Օրինակ` ՏՏ ոլորտի քաղաքացիները բարձր ինտելեկտուալ մարդիկ են, նրանցից որևէ ագրեսիվ պահվածք չի սպասվում, բայց ոստիկանները նրանցից շատ են հավաքվում բողոքի ակցիաների ժամանակ: Դա անհասկանալի է»,- ասաց Մինասյանը: