|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքի դեմ բողոքի ակցիա իրականացրած երևանյան տոնավաճառների առևտրականները հնարավոր է այսօր բողոքի դուրս չգան: Բայց ոչ ինքնակամ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունից տոնավաճառների սեփականատերերին խիստ հրահանգ է տրվել՝ առևտրականներին թույլ չտալ դուրս գալ տոնավաճառից: Երեկ տեղեկացանք, որ Երևանի ոսկու շուկայում ևս նույն ահաբեկչական գործողություններն են իրականացվել: Ինչպես հայտնի է, ոսկու վաճառքով զբաղվողներն օրվա վերջում իրենց ոսկին թողնում են շուկայի բունկերում, առավոտյան այն նորից հետ են վերցնում:
«Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ, որ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը բունկերի աշխատակիցներին հրահանգել է իր անունից վաճառողներին զգուշացնել, որ եթե այսօրվա բողոքի ակցիային մասնակցեն, ապա ի պահ տրված ոսկին հետ չեն ստանա»: