|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիաներին. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին ասվում է հայտարարությունում, որը թվիթերյան իր էջում հրապարակել է Օբամայի ներկայացուցիչ Քևին Լյուիսը: Դա Օբամայի առաջին ելույթն է նախագահի պաշտոնը լքելուց հետո:
Օբամայի ներկայացուցիչն ասել է, որ նա ոգևորված է բողոքի ակցիաների մասնակիցների թվով:
Հիշեցնենք, որ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելել է սիրիացի փախստականների և 7 մուսուլմանական երկրներից ներգաղթյալների մուտքը երկիր: