Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի՛ ջավախքցիներ, հարգելի՛ ընկերներ, հարազատնե՛ր և պարզապես մեր հարգելի՛ ծանոթներ։ Այսօր մենք և դուք հնարավորություն ունենք պահպանելու Հայաստանի պետականությունը, տարածքային ամբողջականությունը, հայի կյանքն ու իր հողի վրա ապրելու իրավունքը. տարածած հայտարարության մեջ նշում է «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» կազմակերպությունը:
«Եթե այսօր անտարբեր մնաք կամ որոշեք, որ ձեզնից ոչինչ կախված չէ, կամ՝ գուցե գտնեք այլ պատճառներ, որոնք խանգարում են ձեզ գիտակցել ձեր ներկայության արժեքը, դուք պարզապես թշնամիներին հնարավորություն եք տալիս որոշելու ձեր ապագան ձեր փոխարեն, և մենք գիտենք, որ նրանց նպատակներն են Հայաստանի կործանումը և Արցախի պատմական տարածքների հայաթափումը: Սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն, սա է այսօրվա իրականությունը...
Հարգելինե՛ր։ Բոլորիդ խնդրում ենք միանալ…», - նշված է հայտարարության մեջ: