Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ նաև ապրիլի 23-ի բողոքի ակցիաներին խաղաղապահ զորքերի մասնակցությանը:
Սարգսյանն ընդգծեց, որ զինվորականների մասնակցությունը քաղաքական ակցիաներին անթույլատրելի է: «Ապագա պաշտպանության նախարարին հոդորում եմ և խորհուրդ տալիս շատ կոշտ արձագանքել դեպքին ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո»,- հայտարարեց նա:
Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ ինքն ընդունել է զորամասի հրամանատարի հրաժարականի դիմումը: «Ընդունել եմ հրաժարականի դիմումը, ուղարկել եմ կառավարություն, որտեղից էլ դիմումն ուղարկվել է նախագահի հաստատմանը»,- հայտնեց նա:
Սարգսյանը նշեց, որ ցավով է դա արել, որովհետև այդ զորամասի հրամանատարն իր համար շատ ընդունելի, հարգված զինծառայող է:
Ըստ նրա` 209 զինծառայողն էլ, ովքեր մասնակցել են բողոքի ակցիաներին, ևս կենթարկվեն համապատասխան պատասխանատվության:
Հիշեցնենք, որ խաղաղապահ բրիգադի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր գնդապետ Վաղինակ Սարգսյանը: Ապրիլի 23-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ լքել էին զորամասի տարածքը և մասնակցել անցկացվող ցույցերին: ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից: