Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող 27 քաղաքացու նկատմամբ վարչական բերում է իրականացվել:
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում, է որ բերման ենթարկվածներին ազատ արձակելու պահանջով նրանց ընկերները գտնվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնի առջև: Ոստիկանության Կենտրոնի բաժին է ժամանել նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը: Նա իր մտահոգությունն է հայտնել կատարվածի մասին, նշեց, որ ինքը ոստիկանությանը ներկայացրել է, որ բերման ենթարկվածները հիմնականում ինֆորմացիոն ոլորտի աշխատողներ են, և նրանց ղեկավարները մտահոգված են նրանց բերման ենթարկելու փաստի կապակցությամբ: Վարդանյանը փորձել է հորդորել, որ նրանց ազատ արձակեն, բայց երկխոսությունը կիսատ է մնացել, քանի որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նեղացել է այդ զրույցի ընթացքում բողոքի ակցիա իրականացնողների միջամտություններից ու հեռացել: