կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 17:20
Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերությունների մասին` լրագրողի հարցը ծիծաղեցրել է Լավրովին

Հայ-թուրքական հարաբերությունների մասին` լրագրողի հարցը ծիծաղեցրել է Լավրովին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

 

Նշենք, որ հարցն ուղղված է եղել Նալբանդյանին: Լրագրողը հետաքրքվել է ՝ հնարավոր է, որ Ռուսաստանն աջակցի հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջերս նկատվող լավ հարաբերությունները, ինչը Լավրովի ծիծաղն է առաջացրել. նա զարմացել է, որ Ռուսաստանին վերաբերող հարցն ուղղվում է ՀՀ ԱԳՆ նախարարին:

 

Նալբանդյանը պատասխանել է, որ ժամանակին Լավրովը Ցյուրիխում ներկա է եղել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, և դա խորհրդանշում էր Ռուսաստանի աջակցությունը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և այդ գործընթացին աջակցող այլ երկրների դիրքորոշումը արտացոլված է բազմաթիվ հայտարարություններում, որոնցում ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների վավերացման անհրաժեշտությունը:

 

Սերգեյ Լավրովն, իր հերթին, ընդգծել է ռուսական կողմի պատրաստակամությունը, որն արտահայտվել է արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո` աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Լավրովը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ենթակառուցվածքների կարգավորմանը, սակայն հիշեցրել է, որ հիմնական խոսքը Հայաստանինն ու Թուրքիայինն է: