կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-13 12:15
Աշխարհ

Լավրովը ծիծաղեցրել է СNN–ի հաղորդավարին՝ անկեղծորեն պատասխանելով նրա հարցին

Լավրովը ծիծաղեցրել է СNN–ի հաղորդավարին՝ անկեղծորեն պատասխանելով նրա հարցին

Լավրովը ծիծաղեցրել է СNN–ի հաղորդավարին՝ անկեղծորեն պատասխանելով նրա հարցին. հայտնում է НТВ-ն:

CNN–ի լրագրողը Լավրովին հարց է ուղղել ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի մասին, որում հաճախ է կիրառվում «փուսսի» բառը, որը Ռուսաստանին ծանոթ է «Pussy Riot» խմբից։

«Ռուսաստանն ուներ իր «Pussy Riot» խնդիրը, ի՞նչ եք դուք մտածում Դոնալդ Թրամպի «Pussy Riot» իրավիճակի մասին»,– հարցրել է թղթակիցը։

«Նույնիսկ չգիտեմ... Անգլերենն իմ մայրենի լեզուն չէ։ Սակայն, օգտագործելով ձեր տերմինաբանությունը, ձեր ընտրարշավի շուրջ բոլոր կողմերից այնքան «рussy» կա, որ անգամ չեմ ուզում մեկնաբանել դա»,– ասել է Լավրովը։

«Աստված իմ, ես չէի սպասում նման պատասխան»,– ծիծաղելով ասել է CNN–ի լրագրողը:

Նշվում է, որ«փուսսի» բառը, կախված ենթատեքստից, անգլերենում միանգամայն ընդունելի կարող է լինել, սակայն դրա կիրառումը նաև անվայել կարող է լինել. այն նշանակում է կնոջ սեռական օրգան: Հենց այդ իմաստով է այդ բառը օգտագորեծլ Թրամպը` ասելով, որ «բոլոր կանայք հասանելի են իրեն»:

Հավանաբար, Լավրովը նկատի ուներ ամերիկյան ընտրարշավի ընդհանուր սկանդալային բնույթը և Բիլ Քլինթոնի հետ կապված պատմությունը, որին բազմաթիվ կանայք մինչ օրս մեղադրում են բռնաբարության մեջ: