կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-23 17:06
Քաղաքական

Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանաշինության ծրագիրն ընդհատվե՞լ է

Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանաշինության ծրագիրն ընդհատվե՞լ է

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության նորանշանակ քարտուղար Թևան Պողոսյանն անդրադարձավ Բերդ-Իջևան ավտոճանապարհին հակառակորդի կողմից արձակված կրակոցներին, ինչի հետևանքով զինծառայող էր զոհվել:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ադրբեջանցիների կողմից արձակված կրակոցները որակեց որպես նենգ սադրանք  և նշեց, որ դրան անպայման պատասխան կտրվի:

 

«Ժառանգության» պատգամավորը վարչապետից նաև հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, արդյոք, որ ընդհատվել է զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանաշինության ծրագիրը: Ի պատասխան պատգամավորի հարցին` Տ. Սարգսյանն ասաց, որ ՊՆ-ն հաշվառել է բնակարանի կարիք ունեցողներին և խմբերի դասակարգել: Ըստ նրա` ծրագիրը դանդաղել է, քանի որ ֆինանսավորումը նվազել է: «Մենք ՊՆ-ի հետ ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա այս ժամկետում այդ խնդիրը լուծել»,- ասաց վարչապետը և հավելեց, որ ԱԺ-ում 2014թ. բյուջեի քննարկումը լավ առիթ կլինի, որ կառավարությունը ներկայացնի այդ ուղղությամբ կատարվող ծրագրերը: