|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
NEWS.am-ը հայտնում է, որ Էջմիածնում երեկ՝ հունիսի 18-ի երեկոյան, վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, վիրավորվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին:
NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածնում վիճաբանություն է տեղի ունեցել մեքենաների վազանցի պատճառով:
Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, մեքենայով վազանց է կատարել, որի պատճառով մյուս մեքենայի վարորդն ու ուղեւորը իջել եւ վիճաբանել են գեներալի եղբորորդու հետ: Վեճին միջամտել է նաեւ գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին: Հնչել են կրակոցներ, որից վիրավորվել է Սեյրան Սարոյանի ազգականը: Նա ոտքի հրազենային վնասվածք է ստացել:
NEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ հունիսի 18-ի երեկոյան Էջմիածնում անհայտ անձը անկանոն կրակահերթ է բացել, սակայն լրացուցիչ տեղեկություն չտրամադրեցին: