|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
ArmLur.am-ին էջմիածնում տեղի ունեցած միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորապես վիճաբանողների մեջ է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանը։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա հիվանդանոցում է և նրան են վնասվածքներ հասցրել։
ՆԳՆ-ն հայտնել էր, որ Վաշարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։ Մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։ Մեկնել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներ։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածնի Սպանդարյան փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել էջմիածինցի 18-ամյա երկու երիտասարդ։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ։ Նախապատրաստված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։
Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: