Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը:
Հիշեցնենք, որ այսօր Քոչարյանը հարցաքննվելու է Մարտի 1-ի գործով:
Հարցին` արդյո՞ք տեսաձայնագրվելու է նրա հարցաքննությունը, Խաչատրյանը պատասխանեց, որ դա որոշելու է վարույթն իրականացնող մարմինը: «Տեսագրությունը քննչական գործողության բաղադրիչ մասն է, եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է, կցվելու է քրեական գործին: Այո, ունենք որոշում տեսագրելու»,- հայտնեց նա:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ Քոչարյանին Էդիկ Հակոբյանը և Մուշեղ Բաբայանը չեն հարցաքննելու: «Որևէ գաղտնիքի խնդիր չկա, մեր ծառայության քննիչներից մեկն է, ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար է գաղտնի պահվում անունը»,- ասաց նա: