|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ-ում բնակվող հայ բասկետբոլիստ Մայք Դանիելյանը կարիերան շարունակելու է Գերմանիայում:
Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի խաղացողը պայմանագիր է կնքել Գերմանիայի 3-րդ լիգայում հանդես եկող «Բայեր 05 Ուերդինգեն» ակումբի հետ, որը ներկայացնում է Կրեֆելդը:
Դանիելյանը 2011 թվականին 49 միավոր էր վաստակել Երեւանում կայացած Համահայկական խաղերի եզրափակիչում, որում Լոս Անջելեսը հաղթեց Սոչիին: