|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքական արմատներով ամերիկացի բասկետբոլիստ Էնես Քանթերը, որը հանդես է գալիս NBA-ի «Բոսթոն Սելթիքս» ակումբում, CNN-ին տված հարցազրույցում քննադատական խոսքեր է ուղղել Թուրքիային՝ Սիրիայում անօրինական գործողությունների համար. հաղորդում է star.com.tr կայքը:
Զրույցի ընթացքում բասկետբոլիստը Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ և քննադատել Թուրքիային: «Սիրիայում երեխաներ են մահանում: ԻՊ-ի հետ են աշխատում: Բռնազավթումը պետք է դադարեցվի»,- հայտարարել է Քանթերը:
Իսլամական ուսուցիչ և Թուրքիայում ահաբեկիչ հայտարարված Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչության մեջ մեղադրվող բասկետբոլիստն ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ևս քննադատել էր Թուրքիային:
