|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 23-ին՝ ժամը 01.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի «Ատլանտիկ» պարային ակումբում խուճապ է. վթարվել է մայրուղային ջրատարը, եւ ջուրը լցվում է ակումբի տարածք, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ կան:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Պարզվել է, որ ջուրն ակումբ է լցվում մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերի և անձրևաջրերի ջրահեռացման խողովակից:
Ի դեպ, մինչեւ փրկարարների` դեպքի վայր հասնելը ակումբի այցելուները հեռացել են: