կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-18 03:24
Սպորտ

Ռոբերտ Արզումանյանի դեբյուտը նոր ակումբում

Ռոբերտ Արզումանյանի դեբյուտը նոր ակումբում
Այս օրերին Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը գտնվում է լեհական Վրոցլավ քաղաքում և հնարավոր է, որ շուտով պայմանգիր կնքի տեղական «Շլենսկ» ակումբի հետ: Լեհական ակումբը երկրորդ կազմով ընկերական հանդիպում անցկացրեց չեխական C դիվիզիոնը ներկայացնող «Նաչոդ»-ի հետ և պարտվեց 2:3 հաշվով: Այդ խաղում «Շլենսկ»-ի գլխավոր մարզիչ Լուկաշ Բեշելին փորձարկեց մի քանի նոր խաղացողների, որոնց թվում էր նաև Ռոբերտ Արզումանյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 66-րդ րոպեին: Լեհական ակումբի պաշտոնական կայքի տվյալներով` մարզիչն ընդհանուր առմամբ հավանել է Արզումանյանի խաղը, բայց իր վերջնական կարծիքը կհայտնի հաջորդ 2 հանդիպումներում նրա խաղը դիտելուց հետո: