|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցը պետք չէ կապել ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Աամեդյարովի հետ հանդիպման ժամանակ. հայտում է haqqin.az-ը:
Լավրովը նաև ընդգծել է, որ ՌԴ-ն պաշտոնապես չի հրավիրել Ադրբեջանին ԵՏՄ:
«Սակայն մենք ուրախ կլինենք, եթե մեր գործընկերական հարաբերությունները զարգանան բազմակողմանի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում: ԵՏՄ-ն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տնտեսական միությունն է, և այս ամսվա վերջին միությանը կմիանա նաև Հայաստանը: ԼՂ խնդիրը, սակայն, միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է: Գիտեք, որ հայկական կողմն արդեն հայտարարել է, որ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին այն սահմաններով, որով անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում` ԱՀԿ-ին: ԵՏՄ-ին անդամակցելը և ԼՂ հակամարտության լուծումը միանգամայն այլ հարցեր են: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, այսուհետ ևս կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: