|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսափողը հանկարծակի անջատվել է. հայտնում է Известия-ն:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լավրովն իր ելույթում խոսել է սիրիական ճգնաժամի մասին, մասնավորապես` Խան Շեյխունում քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպի հետաքննության համար ստեղծված` ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ մեխանիզմի մասին: «Այստեղ էլ են գաղտնալսում»,- կատակել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել էր Ճապոնիայի կողմից ներկայացված նոր բանաձևը, որն առաջարկում էր ևս 30 օրով երկարաձգել ՄԱԿ-ի՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննությանն ուղղված առաքելությունը: Սպիտակ տունը, մեկնաբանելով քվեարկության արդյունքները, հայտարարել էր, որ կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի առաքելության ժամկետը երկարացվի: