|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կիրակի Երուսաղեմի իր նստավայրում ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին և նրանցից նախատինքներ լսել այն մասին, որ հրեական պետությունը չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. հայտնում է РИА Новости-ն։
Ռիվլինը, դատելով նրա մամուլի ծառայության հաղորդագրությունից, օգտագործել է հայերի «զանգվածային սպանություն» կամ «հայերի ողբերգություն» արտահայտությունները և ասել, որ Իսրայելի իշխանությունները չեն ձգտում մեղքը որևէ կոնկրետ երկրի վրա բարդել։
«Հայ ժողովուրդը եղել է ժամանակակից զանգվածային սպանության առաջին զոհը։ Մենք չենք ձգտում մեղավոր համարել որևէ երկրի, սակայն մեր համերաշխությունն ենք հայտնում կոտորածների զոհերին»,- նշվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հանդիպման մասնակիցներից մեկը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը հիասթափություն է հայտնել, որ Իսրայելը հայերի սպանությունը «ցեղասպանություն» չի անվանում:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ նախագահը նշել է, որ քննադատությունը հաշվի կառնի, և կարծում է, որ երկրի ղեկավարությունը պետք է ավելին անի հայերի սպանության հարցը բարձրացնելու համար։