կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-29 16:20
Հասարակություն

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը։

Վահագն Խաչատրույանին կընդունեն Վրաստանի նախագահի նստավայրի «Օրբելիանի» պալատում, որտեղ էլ կկայանա երկու երկրների նախագահների հանդիպումը։

Խաչատուրյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։