կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-06-14 12:42
Հասարակություն

Լարս ավտոճանապարհը դեռեւս փակ է

Լարս ավտոճանապարհը դեռեւս փակ է

Հունիսի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

 

***

 

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին` ժամը 14.43-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ին` այսօր՝ անճանաչելի վիճակում:

 

Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր` ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա: