Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Սարավան - «Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով, Գորիս քաղաքում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար: Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն` դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 բեռնատար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 84 տրանսպորտային միջոց: