կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-14 14:34
Հասարակություն

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը դեռևս փակ է

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը դեռևս փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Դժվարանցանելի  են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Արմավիր քաղաքում, Լոռու մարզի բարձրադիր հատվածներում, Շիրակի մարզի դեպի Լանջիկ գյուղ տանող միջհամայնքային, Սոթք-Քարվաճառ և Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Սյունիքի մարզում, Մեղրի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում և «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 208 տրանսպորտային միջոց, որից 183-ը բեռնատար, իսկ 25-ը՝ մարդատար: