| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Армения-ի համար, որում հայտարարել է, որ հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին` շփման գծում կատարվող իրադարձություններին օպերատիվ կերպով արձագանքելու համար:
«Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք օպերատիվ կերպով արձագանքենք: Ենթադրենք` շփման գծում կրակում են, և մեր տեղեկություններով` դա ադրբեջանցիներն են: Ես վերցնում են հեռախոսը, զանգահարում Ալիևին և ասում, որ կրակում են: Եվ նա դա ստուգում է»,- ասել է ՀՀ նախագահը:
Սարգսյանը նշել է, որ նման փորձ կատարվել է դեռևս 90-ականներին: «Նման փորձ արվել է 1990-կաններին, երբ ես ՀՀ ՊՆ ղեկավար էի, և մենք ուղիղ կապ ունեինք Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ: Մենք ծայրահեղ դեպքերում կարողանում էինք կապ հաստատել: Ներկայումս դա հնարավոր չէ»,- հավելել է նա: