Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ նիստում, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց երեկ խորհրդարանում ռուս լրագրող Կիսելյովի անթույլատրելի պահվածքի մասին, և որ որոշ ԱԺ պատգամավորներ համարժեք չեն պատասխանել ու իրենց բարձրության վրա չեն գտնվել, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության երեկվա նիստին ներկա և ռուս հյուրերին ու Ռուսաստանին հաճոյացող Հայկ Բաբուխանյանը փորձեց հակադարձել Նիկոլ Փաշինյանին` ձևացնելով, թե մոռացել է պատգամավորի ազգանունը:
«Այն, ինչ ասաց պարոն Նիկոլը, էհհ ազգանունը ոնց էր՞… Փաշինյանը, նման բան տեղի չի ունեցել, որևէ վիրավորական արտահայտություն չի եղել, դա չի համապատասխանում իրականությանը, քննարկում է եղել, նրանք հարգալից, փոխադարձ մթնոլորտում են մեզ հետ շփվել»,- ասաց նա:
Երեկվա նիստին ներկա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ ուզում է փարատել բոլորի անհանգստությունը, որովհետև պատգամավորական ակումբը բանավեճային հարթակ է, որտեղ պետք է լսեն միմյանց և հնչեցնեն կարծիքներ: «Այնտեղ չի եղել վիրավորական խոսք նահատակների հասցեին, բայց բանավեճի ընթացքում եղել են արգումենտներ, և բոլորն իրենց բարձունքի վրա են եղել: Մենք կարողացել ենք մեր կարծիքները պաշտպանել»,- ասաց նա: