Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյայում, երբ քննարկվում էր Հանրային հեռուստառադիոյի գործունեության տարեկան հաշվետվությունը, վեճ սկսվեց Ալեքսանդր Արզումանյանի ու ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի միջև: Բանն այն է, որ Արզումանյանին դուր չեկավ, որ Միքայել Մելքումյանն իր խոսքում հիշեց ռուսական OPT ալիքի փորձը: Մասնավորապես` նշեց, որ ռուսական OPT-ում կարևոր իրադարձությունների ժամանակ հավաքվում են ու տվյալ պահի հետ կապված որոշումներ կայացնում, քննարկումներ անում:
Միքայել Մելքումյանի խոսելու պահին Արզումանյանը տեղից գոռաց. «Մի հատ էլ Կիսելյով պետք ա բերեք, որ էշ-էշ դուրս տա՞»: Դրանից վիրավորված Միքայել Մելքումյանն ասաց. «Հերիք ա նման տոնով խոսեք, կոռեկտ Ձեզ պահեք ու այլևս չոգևորվեք»:
Էդուարդ Շարմազանովը փորձեց հարթել կոնֆլիկտը: