|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իբր «ապօրինի շինություններ կառուցելու և կնիք կեղծելու» մեղադրանքով արդեն 5 ամիս Ալիաղա Շաքրան բանտում գտնվող Սևան Նիշանյանի մասին մեկուսացման որոշում է կայացվել:
Ըստ «Ակօս»-ի՝ Radikal թերքի լրագրող Էզգի Բաշարանին ուղղած նամակում Սևանը գրել է. «Չգիտեմ՝ օրեցօր «վերականգնվող հանցանքներս» չներելու դեպքում դեռ քանի տարի բանտարկված կմնամ»:
Արդեն երկու ամիս մեկուսացված Նիշանյանը ասել է նաեւ. «Իսլամական կրոնի մասին իմ գրությունների համար մինչ օրս 20-ից ավելի դատական գործ է բացվել իմ դեմ: Թուրքիայի բոլոր շրջաններում խմբով բողոքներ են ներկայացնում: Որքան որ կարողացել ենք բացահայտել՝ «Արդարություն և զարգացում» (Էրդողանի) կուսակցության կազմում են բոլորը: Դե, հասկացաք` հրամանը որտեղից է գալիս: Այդ դատերից ոչ մեկի մասին դեռ չի խոսվում: Դրա փոխարեն շինության և կնիքի համար են ինձ դատապարտում: Պատիժները «թափվում են» վրաս: Վճռել էին 2 տարի, բայց, եթե այսպես շարունակվի, 10 տարով էլ չեմ պրծնի»: