Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականի մայիսին վճռել է` պարտադրել Գյումրու Մուսայելյան փողոցում գտնվող 139/006 ժամանակավոր կացարանի բնակիչ` 74-ամյա, երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ Աղունիկ Ասլեյանին տեղահանել տնակը և ազատել տարածքը:
Այդ տնակում միայնակ ապրող տարեց կինը հաշվառված է Գյումրու անօթևանների հերթացուցակում` 1 սենյականոց բնակարանի հավակնորդների շարքում 344-րդն է: Երկրաշարժին նրանց ընտանիքը կորցրել է սեփական տուն, իսկ ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում ներկայումս իրականացվող բնակարանաշինության ծրագրով Գյումրիում սեփական տուն կորցրած ընտանիքները բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց բնակարաններով ապահովման խնդրին կառավարությունը խոստացել է անդրադառնալ 2013 թվականին:
Տնակի տարածքը 2009 թվականին Գյումրու քաղաքապետարանի կողմից աճուրդային վաճառքով օտարվել է: Տարածքի սեփականատերերը, որոնց պատկանում է նաեւ հարակից` խանութի վերածված նախկին փայտամշակման գործարանի վարչական շենքը, տնակի տեղահանման անհրաժեշտությունը պատճառաբանում են կառուցապատման շահերով: Ընդ որում` տնակը մասամբ է գտնվում նրանց տարածքում և խանութից 18 մետր հեռու է` փողոցի մայթեզրին:
Գյումրու բուժհիմնարկներում 50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Աղունիկ Ասլեյանը երրորդ տարին է` ներքաշված է դատական քաշքշուկների մեջ: Նա բնակվելու այլ վայր չունի և մաքառում է հանուն իր տնակի պահպանման, որն, ի դեպ, շարքից վաղուց դուրս է եկել: