կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-11 10:46
Սպորտ

Ըմբշամարտ. Հայաստանը ներկայացնող 5 մարզիկներ այսօր դուրս կգան մրցասպարեզ

Ըմբշամարտ. Հայաստանը ներկայացնող  5 մարզիկներ այսօր դուրս կգան մրցասպարեզ

Այսօր՝ մայիսի 11-ին, Բուլղարիայի Սամոկով քաղաքում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ օրը մեդալներ կխաղարկվեն 46, 54, 63, 76 և 100 կգ քաշային կարգերում: Այդ մրցանակները վիճարկողների թվում կլինեն 7 հայ պատանի ըմբիշներ, որոնցից 5-ը ներկայացնում են Հայաստանը, 1-ական հայ պատվիրակ էլ ունեն Ռուսաստանն ու Հունաստանը. տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

 Վիճակահանության արդյունքներով` հայ ըմբիշներին հետևյալ մրցակիցներ են բաժին հասել՝ 46 կգ, 19 մասնակից, 1/8-րդ փուլ ՝ Հարություն Վարդանյան–Գլեբ Ֆուրդույ (Իսրայել): Քառորդ եզրափակիչում այս զույգի հաղթողը կմրցի Նիք Շչերեր (Գերմանիա)- Ռանետ Կալյոլա (Էստոնիա) զույգի հաղթողի հետ:


54 կգ, 23 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Արմեն Բաբաջանյան (Հունաստան)–Էմանուել Պալ-Կլաուդիո (Ռումինիա): 1/8-րդ փուլում այս զույգի հաղթողը կհանդիպի Դանեիլ Կլիմեկ (Լեհաստան)-Սեբաստիան Աակ (Նորվեգիա) զույգի հաղթողի հետ: 1/8-րդ փուլ՝ Էդգար Թամազյան (Հայաստան)–Զապիր Յուսուպով (Բելգիա): Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում ուժերը կչափի Մարկ Կովաչ (Հունգարիա)–Սուլեյման Օզթուրք (Թուրքիա) զույգի հաղթողի հետ: Այս քաշային կարգում հանգամանքների հաջող դասավորման դեպքում հայազգի ըմբիշները միմյանց կարող են հանդիպել միայն եզրափակիչ փուլում:

 

63 կգ , 27 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Արման Բաղդասարյան (Հայաստան )-Վալերիյու Ռուսու (Իտալիա): Այս զույգի հաղթողը 1/8-րդ փուլում կմրցի Կենզ Ազզի (Ֆրանսիա)-Վլադիսլավ Իսչենկո (Մոլդովա) զույգի հաղթողի հետ: 1/16-րդ փուլ՝ Նարեկ Օհանյան (Ռուսաստան)–Արտյոմ Մատիաշ (Ուկրինա): Այս զույգի հանթողը 1/8-րդ փուլում կհանդիպի Բորիս Մաքսիմ (Բելառուս)–Յոզեֆ Ռոհալի (Սլովակիա) զույգի հաղթողի հետ: Իրադարձությունների հաջող ընթացքի դեպքում այս քաշային կարգում հայազգի 2 ըմբիշները միմյանց կարող են հանդիպել արդեն կիսաեզրափակիչ փուլում:

 

76 կգ, 21մասնակից, 1/8-րդ փուլ ՝ Հակոբ ԲաղդասարյանԷդուարդ Ռակոլտա (Հունգարիա): Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Նիջաթ Աբդուլաև (Ադրբեջան)–Գուրամի Խեցուրիանի (Վրաստան) զույգի հաղթողի հետ:

 

100 կգ, 21 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Դավիթ ՀովասափյանԲենչե Հեգեդուս (Սլովակիա): 1/8-րդ փուլում այս զույգի հաղթողի մրցակիցը կլինի Օլեգ Ախախանով (Ռուսաստան)–Քեմալեթին Ակբիյիկ (Թուրքիա) զույգի հաղթողը:

 

Նշենք, որ երեկ՝  մրցաշարի 1-ին օրը, օլիմպիական համարվող 5 քաշային կարգերում խաղարկված 20 մեդալներից 2-ը բաժին հասավ Հայաստանի պատվիրակներին: Նանկինի օլիմպիադայի ուղեգրի արժանացած 58 կգ քաշային Զավեն Միքայելյանը նվաճեց արծաթե, Վահե Սարգսյանը արժանացավ բրոնզե մեդալի