կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-31 15:38
Աշխարհ

Պետդուման հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները կզորակոչվեն ռուսական բանակ

Պետդուման հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները կզորակոչվեն ռուսական բանակ

Դոնեցկում և Լուգանսկում մշտապես բնակվող ռուսները, ցանկության դեպքում, կարող են զորակոչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

«Եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, որոնք բնակվում են Լուգանսկի և Դոնեցկի տարածքում, ցանկանում են ծառայել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, ապա Ռոստովի մարզային զինվորական կոմիսարիատը կընդունի նրանց, կգրանցի և կկանչի բանակ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա հավելել է, որ զորակոչվելու դեպքում այդ քաղաքացիները կծառայեն Ռուսաստանի Դաշնության տարածքում։

Վոդոլացկին նշել է, որ անվտանգության ապահովման, ռուսալեզու բնակչության պաշտպանության հարցը հանրապետությունների բնակիչների հետ հանդիպումների հիմնական խնդիրներից է։