Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․
«Սիրելի հայրենակիցներ,
Բուհերից բոլոր կուսակցական և խմբային երեւույթներն արմատախիլ անելու, ռեկտորների կուսակցական պատկանելությունը բացառելու, բոլոր բուհերը ապաքաղաքականացնելու խոստումով իշխանության եկած քաղաքական ուժը, ոչ միայն բուհերի կառավարման խորհրդի նախագահներ դարձրեց ականավոր ՔՊ-ականներ՝ Սուրեն Պապիկյանին, Տիգրան Ավինյանին, Վահագն Խաչատրյանին և այլոց, այլև այսօր ԲՈՒՀ-երը դարձրել է քաղաքական հետապնդման օջախներ:
Դեռ անցյալ տարի եմ խոսել այս մասին, բարձրաձայնել բուհերում իրականացվող քաղաքական զտումների մասին, որի արդյունքում դասախոսական գործունեությունից մեկուսացվել են ոչ իշխանական հայացքներ ունեցող Նաիրի Հոխիկյանը, Սուրեն Սարգսյանը, Արտակ Զաքարյանը, Էդգար Ղազարյանը, գիտական աստիճաններ ունեցող պատգամավորներ՝ Արթուր Խաչատրյանը, Հայկ Մամիջանյանը:
Բարոյական և վարչարարական ողորմելիությունն այնքան անթաքույց է, որ հաստատված դասացուցակի պայմաններում հենց դասաժամին են տեղեկացրել, որ ժամեր չստանալուս պատճառը քաղաքական հայացքներս են, դեկանի փողոցային ձևակերպումով՝ բա լավ ա նիկոլի գլխին լափ թափելը:
Դժվար է օրինականություն և կառավարչական բարոյականություն ակնկալել մի բուհում, Բրյուսովի մասին է խոսքս, որի ռեկտորն ակնհայտորեն ընտրվել-նշանակվել է օրենքի կոպիտ ոտնահարմամբ, և հիմա նրա մի շարք որոշումներ վիճարկվում են դատարաններում:
Ըստ տեղեկությունների Բրյուսովում 1.5 տարում աշխատանքից ազատվել է շուրջ 50 դասախոս. համալսարանի աշխատակիցների 20 տոկոսն է: Ո՞ւր մնաց ուսանողի և առհասարակ կրթության ու բուհի շահը:
Բրյուսովից հետ չեն մնում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Միայն քաղաքագիտության ամբիոնից 4 դասախոս ազատվել է:
Անցանկալիներից ազատվելու համար կրթական ծրագիր ու ամբիոն է փակվում՝ առանց մոնիթորինգ իրականացնելու։ Շինծու գործեր են հարուցում, կալանքի տանում, միայն նրա համար, որ տվյալ դասախոսը քաղաքական հայացքներ ունի և վտանգ է ներկայացնում գործող իշխանության համար:
Մենուա Սողոմոնյան, Դավիթ Սարգսյան, Գևորգ Պետրոսյան, Խաչիկ Գալստյան, Աստղիկ Ավետիսյան, Ցոլակ Ակոբյան, Ալիկ Սարգսյան, Աբրահամ Գասպարյան, Հակոբ Մադոյան և ուրիրշներ:
Ավելի քան ակնհայտ է՝ այս գործընթացների հիմքում ոչ թե իրավունքն է, այլ քաղաքական տեռորը:
Իրականում սա սոսկ մեկ-երկու բուհի խնդիրը չէ։ Սա համակարգային, արժեքային տրանսֆորմացիա է՝ բնորոշ հանրային կյանքի բոլոր ոլորտներին:
Բնականաբար պարսավելի են նաև այն պատեհապաշտ պաշտոնյաները, հատկապես կրթության ոլորտում, ովքեր ծառայամտորեն Կարմիր գծեր են հատում:
Կարելի է քաղաքական կարճատեսությամբ չտեսնել այս իրականությունը, կարելի է զմռսել ականջներն ու չլսել այն քաոտիկ աղմուկը, սակայն ոստիկանական բռնություններով, ծառայասերների արդարադատությամբ և անպտուղ համառությամբ ո՛չ ժողովրդավարական բաստիոն կարելի է կառուցել, ոչ էլ՝ ներդաշնակ հասարակություն:
Եվ, անշուշտ, գալու է պատասխան տալու ժամանակ»