|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ դեսպանի մեկ անուն է շրջանառվում։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայազգի խորհրդական Վան Բայբուրդը երեկ մեզ ասաց, որ խոսքն օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մասին է։ Եթե ի վերջո նա նշանակվի դեսպան, ապա, ըստ Բայբուրդի, դրական կլինի, քանի որ նա կկարողանա օգտագործել այդ պաշտոնում շուրջ 20 եւ ավելի տարիներ ԱՄՆ-ում կուտակած իր փորձն ու կապերը, արեւմտյան արժեքային համակարգը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Հիշեցնենք, որ երեկ մենք արդեն գրել էինք, որ առաջիկա օրերին Յուրի Վարդանյանը դեսպան կնշանակվի: