Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուտ է, ոչ մի նման խոսակցություն չկա. ԱԺ-ում լրագրողների ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ հաջորդ տարի ՀՅԴ-ին տրվելու է փոխվարչապետի հաստիք, եւ այն զբաղեցնելու է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ճշտող հարցին՝ ՀՅԴ-ի՞ն չեն տալու փոխվարչապետի հաստիքը, թե՞ Աղվան Վարդանյանը չի նշանակվելու այդ պաշտոնին, Ռուստամյանը պատասխանեց, որ դա լրագրողի եզրակացությունն է:
«Եթե Դաշնակցությանը տրվի այդ պորտֆելը, ո՞վ կլինի ձեր թեկնածուն» հարցին էլ նա պատասխանեց, որ «եթե»-ով հարցերին չի պատասխանում, երբ ժամանակը գա, ամեն ինչ պարզ կլինի:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե 2018թ. ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո, ՀՀ Սահմանադրության համաձայն, երեք փոխվարչապետ է լինելու, և փոխվարչապետերից մեկը լինելու է ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: