| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  11 տարի առաջ - 2014-06-03 16:44
            11 տարի առաջ - 2014-06-03 16:44  
         
                
            Եվրասիական տնտեսական միության հիմնադրումից հետո, երբ Նազարբաևը կարդաց Ալիևի նամակը, իշխանության տարբեր ներկայացուցիչներ` նախարարներ ու պատգամավորներ, հայտարարում էին, որ հասարակության մտահոգություններն անտեղի են, որովհետև, ամեն դեպքում, ՀՀ նախագահը չի կայացնի այնպիսի որոշում, որը հակասում է ազգային ու պետական շահին: Yerkir.am-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, պատասխանելով այն հարցին` շարունակո՞ւմ է մնալ մտահոգ, թե՞ ոչ, պատասխանեց, որ ինքը չի հավատում, թե վտանգավոր որոշումներ չեն կայացվի:
Հրանուշ Խառատյանի խոսքով` դեռ սեպտեմբերից սկսած, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց երկրի ինտեգրման կուրսը կտրուկ փոխելու մասին, բոլոր խոսակցություններում նկատում է տարօրինակ մի երևույթ: Ինքը` Հրանուշ Խառատյանը, սպասում էր, որ դեպքերը նման ձևով կզարգանան: Ըստ նրա` իհարկե, Աստանայում տեղի ունեցածը ձևով շատ վիրավորական ու կոպիտ էր, բայց բովանդակությամբ իր ընթացքի մեջ էր, այսինքն` սպասելի:
«Բոլոր հավաստիացումները, որ չի կայացվելու այնպիսի որոշում, որը կհակասի պետական ու ազգային շահին, դրանք ընդամենը խոսքեր են: Ինչ որոշում էլ, որ ընդունվի, խոսքի մակարդակում մեզ պետք է բանաձևեն որպես Հայաստանի բարձրագույն ազգային շահ: Եթե նույնիսկ Հայաստանը հիմա ոչ թե Եվրասիական միություն մտնելու լինի, այլ դառնա Ռուսաստանի կազմում ինքնավար մարզ, դա էլ կներկայացվեր, որպես Հայաստանի բացարձակ ազգային շահ»,- ասաց Հրանուշ Խառատյանը` հավելելով, որ Հայաստանում առաջնորդվում են միմիայն իրավիճակային գնահատականներով, ինչը Հայաստանի դիվանագիտության ձախողումն է:
«Ստացվում է, որ մենք միշտ պետք է մեր խնդիրները լուծենք կամ ռազմական ճանապարհով` որտեղ կարող ենք, իսկ որտեղ չենք կարող, պետք է պարտություններ ու կորուստներ գրանցենք»,- ասաց նա: