|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն տեղեկացրել ենք, որ դերասանուհի, ասմունքող Ժենյա Ավետիսյանը օրեր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց, գտնվում էր սրտաբանական բաժանմունքում, հիվանդությունը քրոնիկական բնույթի է:
«Նաիրի» բժշկական կենտրոնից Yerkir.am-ին հայտնեցին, որ դերասանուհին արդեն տեղափոխվել է տուն:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը տեղեկացրեց, որ դերասանուհու առողջական վիճակը հարաբերական լավ է, սակայն ինսուլտից հետո երբեմն-երբեմն խնդիրներ են առաջանում:
«Նրա ներկայացումները, համենայն դեպս, չեն հանվել մեր խաղացանկի ծրագրից, չնայած արդեն 1-2 տարի է` նա չի խաղացել դրանք, բայց մենք սպասում ենք, որ դերասանուհին լրիվ ապաքինվի և գա թատրոն»,- ասաց Դավթյանը: