|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 15-ին կյանքի 70-րդ տարում իր մահկանացուն կնքեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Դոնարա Մկրտչյանը. տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Նա 1970-ականների ճանաչված ու սիրված դերասանուհիներից էր:
Դոնարա Մկրտչյանը մայր թատրոնի բեմում հանդես է եկել շուրջ 10 /«Աշխարհն այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի և 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» և այլն/ ներկայացումներում, զուգահեռաբար նկարահանվել է նաև կինոյում /«Շրթներկ N4», «Մհերի արկածները...», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»/:
Ավագ հեռուստադիտողն այսօր էլ հիշում է «Գարնանային կատակներ» հեռուստաշարքը, որում դերասանուհին հանդես էր գալիս հումորի մեծ զգացումով ու անմիջականությամբ: