|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ամենաշահութաբեր հոլիվուդյան աստղերի ամենամյա ցուցակը. հայտնում է Лента.ру-ն:
Առաջին տեղում է դերասանուհի Նատալի Պորտմանը: Դերասանուհուն վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց նրա մասնակցությամբ ֆիլմերի ստեղծողները 42,7 դոլար եկամուտ են ստացել: Այդպիսի հաջողության Պորտմանը հասել է շնորհիվ «Սև կարապ» ֆիլմի, որի բյուջեն կազմել է 13 մլն դոլար, իսկ դիտումներից ֆիլմը վաստակել է 329 մլն:
Երկրորդ տեղում է հայտնվել «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Քրիսթեն Ստյուարտը:
Իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է նրա գործընկեր` նույն ֆիլմի հերոս Ռոբերտ Պատիսոնը: