|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Թուրքիայում 28-ամյա Էքրեմ Ույուսալը մոռացել է ձգել միկրոավտոբուսի ձեռքի արգելակը, մեքենան շարժվել և նրա 3-ամյա դստեր մահվան պատճառ դարձել:
Ըստ Haberturk-ի՝ մեքենայի տակ ընկած երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:
Հայտնի է դարձել, որ հայրը նախորդ օրը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար է տեղադրել եւ գրել. «Մեքենան վարելուց առաջ այն զգուշությամբ ստուգեք»:
Դեպքի մանրամասները պարզելուց հետո ոստիկանները ազատ են արձակել տղամարդուն: