կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-31 11:39
Քաղաքական

Սերժ Սարգսյանի սկանդալային լուսանկարը հանվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքից

Սերժ Սարգսյանի սկանդալային լուսանկարը հանվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքից

Աստանայում կայացած` Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստից հետո արված լուսանկարներից մեկը, որը տեղադրվել էր, ոչ ավելի, ոչ պակաս, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական կայքում, քննարկումների մեծ տեղիք տվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Լուսանկարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, անհաջող էր դուրս եկել:

 

Փաստն արձանագրվեց ինչպես Yerkir.am-ի, այնպես էլ հայաստանյան մեկ-երկու այլ ԶԼՄ-ների կողմից:

 

Դրանից հետո մեր լրատվամիջոցի հասցեին էլ ինչ ասես չէին գրում` մեղադրելով ՀՀ նախագահին ծաղրելու մեջ: Հարկ ենք համարում՝ մեկ անգամ պարզ եւ հստակ հայտարարել՝ մենք արձանագրել ենք փաստ, անգամ փորձել ենք դրա պատճառը գտնել:

 

Պետք է մի բան հստակ հասկանալ՝ ի վերջո, սա բելառուսական ինչ-որ պարբերական չէ, նախագահի կայք է, որում տեղադրվող ամեն ինչ մի քանի անգամ ստուգվում է: Ամեն ինչ դիվանագիտություն է, իսկ դիվանագիտության մեջ ոչինչ պատահական չի լինում եւ ինչ-որ բան է նշանակում` սկսած նախագահներին այս կամ այն ռակուրսից նկարելուց:

 

Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում լուսանկարի հրապարակվելուց հետո` հաջորդ օրը առավոտյան, այսինքն` երեկ, Yerkir.am-ը նամակով դիմել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը` հասկանալու համար, թե ինչու են բազմաթիվ լուսանկարներից նման անհաջող նկար տեղադրել, եւ մի՞թե չեն կարծում, որ սա, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունք է մեկ այլ երկրի նախագահի հանդեպ:

 

Մեզ ասացին, որ «կփորձեն պատասխանել մեր հարցադրմանը»: Իսկ մինչ կփորձեն, արդեն այսօր առավոտյան հայտնաբերեցինք, որ անհաջող լուսանկարը հանվել է Լուկաշենկոյի պաշտոնական կայքից…

 

Yerkir.am