կարևոր
6115 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-27 17:12
Քաղաքական

Ի՞նչ պատճառով է սկանդալային լուրը հեռացվել ընտանեկան կայքից

Ի՞նչ պատճառով է սկանդալային լուրը հեռացվել ընտանեկան կայքից

Նիկոլ Փաշինյան - Աննա Հակոբյան զույգի ընտանեկան կայքը, հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, այսօր հայտնել էր, որ Նիկոլ Փաշինանի՝ Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Նշված էր նաև, որ Փարիզը Երևան կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին։

Yerkir.am-ը նկատել է, որ ժամեր անց՝ տեղեկատվությունը հեռացվել է կայքից: Թե ինչո՞ւ՝ կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում՝ Աննա Հակոբյանն է դա, այսպես ասած, ինքնագլուխ զետեղել կայքում՝ ամուսնուն ամենուր հետևելով և անգամ ամենագաղտնի հանդիպումներին ու պայմանավորվածություններին հասու լինելով, չի բացառվում՝ դա հեռացվել է ՌԴ-ի կողմից համապատասխան արձագանքի և ՀՀ իշխանությունների հանդեպ կիրառված «բժշկական միջամտության» արդյունքում, չի բացառվում՝ երկու պատճառները միասին:

Մի բան ակնհայտ է՝ նշված զույգը սեփական թերթով, ձեռքում պատահաբար հայտնված գործիքակազմով ու ամենամոլի քմահաճույքներով երկիրը վերածել է մի մեծ անասնաֆերմայի, իսկ ՀՀ պետականության ու հայ ժողովրդի ճակատագիրը՝ ֆուտբոլի գնդակի: