Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լսի այ Տեր հայրիկ, դու քո կյանքը վտանգի տակ ես գցում, ավելի լավ ա ջնջի էտ վիդիոները, որ գցել ես, թե չէ ես կջնջեմ: Ես հակեր եմ ու նորմալ ասում եմ, որ անես: Աստծո դեմ ես հելել, քո իմանալով դու Աստծո համար ես անում: Եթե Աստված ուզենար, ինքը հենց կաներ, Աստծուն մարդկային օգնություն պետք չի: Տակ շտո թարգ տուր էս ամեն ինչին ու հանի էս վիդիոները: 2 օր հետո մտնելու եմ ու եթե տեսնեմ մեջն են վիդոները, ես ինքս կջնջեմ ու կփակեմ էս սայթը: Տակ շտո դու ինքդ արա ավելի լավա»:
Ամիսներ առաջ youtube-ում «Կյանքի խոսք» աղանդի մասին տեղադրված տեսանյութների համար հայր Ղևոնդին ուղղված այս սպառնալիքից հետո, ինչպես հայր Ղևոնդն է ասում, լռություն է, կրքերը հանդարտվել են:
Չնայած սպառնալիքին` տեսանյութերը կայքից չեն հանվել: Հայր Ղևոնդը նշեց, որ դրանց տեղադրումը հետագայում էլ պետք է շարունակել, որպեսզի մարդիկ իրազեկված լինեն աղանդի իրական գործունեության մասին:
«Շատ մարդիկ մոլորվել են: Մարդկանց խաբում են, թե իրենց մոտ պատարագներ կան, և մարդիկ կարող են Աստծուն փառաբանել: Դա աղանդ է»,- ընդգծեց նա` տեղեկացնելով, որ գնալ-չգնալ երկընտրանքի առաջ կանգնածներից շատերն այդ տեսանյութերը տեսնելուց հետո հասկացել են, որ պետք չէ գնալ: Հոգեւորականի հավաստմամբ` ոմանք նույնիսկ լքել են աղանդի շարքերը:
«Դա ես անում եմ որպես հայ մարդ, որպես հոգևորական»,- բացատրեց հայր Ղեւոնդը:
Առաջիկայում Երուսաղեմում նա պատրաստվում է ռուսերեն լեզվով հրատարակել «Книга вопрошений» գիրքը, որում քրիստոնյաներին հուզող 600 հարցի պատասխան է տրվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ