|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մայիսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ:
ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է, որ երեկ Հայաստանի ազգային հավաքականին միացավ նաև Արթուր Պետրոսյանը, ով ինչպես հայտնի է, նույնպես համալրել է մեր հավաքականի մարզչական շտաբը և կօգնի թիմին նախապատրաստվել Ալժիրի և Գերմանիայի հավաքականների հետ հանդիպումներին:
Նախկինում հայտարարվել է, որ Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը տեղի կունենա Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում, սակայն մարզումային ծրագրում տեղի ունեցավ փոփոխություն, և թիմն անցկացրեց մարզումը Կրանս-Մոնտանայում:
Հիշեցնենք որ, Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 20:00-ին, Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում: