|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Tert.am-ը, հղում տալով թուրքական «Հուրրիյեթ» թերթին, թարգմանել է պարբերականի հոդվածը, որն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գրանցած հաջողություններին և խաղը համեմատել նախորդ խաղաշրջանների արդյունքների հետ։
«Վերջին օրվա խաղերի ընթացքում ամենաուշագրավ արդյունքներից մեկը գրանցեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ ոչ-ոքի՝ 2-2, խաղալով Իտալիայի ընտրանու հետ»,- գրել է «Հուրրիյեթ»-ը` հիշեցնելով, որ 2010թ.-ի Աշխարհի խաղերի նախընտրական փուլում Թուրքիայի հետ միևնույն` 5-րդ խմբում հանդես եկող Հայաստանը հավաքել էր միայն 4 միավոր և զբաղեցրել վերջին հորիզոնականը:
«Այս մրցաշրջանի ընթացքում արդեն Դորտմունդի «Բորուսիայի» պատմության ամենաթանկ տրանսֆերով ֆուտբոլի օրակարգում հայտնված Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ այն հաղթեց Դանիայի և Չեխիայի հավաքականներին և հավաքեց 13 միավոր»,-գրել է թերթը։