կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-28 03:51
Աշխարհ

Հայաստանի Մ-17 ընտրանին հաղթեց Ուկրաինայի հավաքականին

Հայաստանի Մ-17 ընտրանին հաղթեց Ուկրաինայի հավաքականին

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը առաջին հաղթանակը տոնեց Աստանայում անցկացվող` Ղազախստանի նախագահի գավաթի մրցաշարի շրջանակներում:

Նախորդ օրը Վրաստանի հավաքականից 3:5 հաշվով կրած պարտությունից հետո, այսօր մեր տղաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Ուկրաինայի ընտրանու դարպասը: 7-րդ րոպեին աչքի ընկավ Վարդան Բակալյանը, իսկ 28-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Արամայիս Քյոսայանը:

Մեր խմբի մյուս հանդիպումը` Թուրքիա-Վրաստան, ավարտվել է թուրք ֆուտբոլիստների հաղթանակով 2:1 հաշվով:

Խմբում վերջին հանդիպումը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի ապրիլի 29-ին` Թուրքիայի ընտրանու հետ:

Մրցաշարային աղյուսակ
1.
Վրաստան 2 1 0 1 6-5 3
2.
Հայաստան 2 1 0 1 5-5 3
3.
Թուրքիա 2 1 0 1 3-3 3
4.
Ուկրաինա 2 1 0 1 2-3 3

ՀՖՖ մամուլի քարտուղարություն