Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքահպատակներն ու հայերը համատեղ նամակ են հղել, որում կոչ են անում սկսել խաղաղության ժամանակաշրջան: Նրանք, ովքեր ստորագրում են այդ նամակը, նույնպես միանում են կոչին:
Ստորև՝ թուրքակական Radikal-ի կողմից հրապարակված կոչը՝ զգալի կրճատումներով:
«Այս գործընթացը մեր՝ թուրքահպատակների և հայերի համատեղ երազանքն է, որը խաղաղության ժամանակաշրջանի սկիզբն է դնում՝ հարգելով երկու ազգերի և նրանց պատմությունը… »:
«Պատմության ընթացքում սփյուռքի հայությունն իր դժգհությունն է հայտնել` կեղծ պատմության դատապարտվելով: Հայերն իրենց արմատներին այցելելու, դրանց մասին իրենց երեխաներին պատմելու ցանկություն ունեն: Այսօրվա Թուրքիան սա չի արգելում: Բայց պետության ներկայացուցիչների գոնե մեկ ճշմարիտ խոսքը նրանց ցավերը մեղմելու համար բավարար կարող է լինել: Այդ ժամանակ միայն, ինչպես Հրանտ Դինքն է ասում, «ջուրն իր ճեղքը կգտնի»:
Նրանք նամակում Արարատ լեռը ներկայացրել են որպես խաղաղության փարոս:
Նշենք, որ նամակը համացանցում հայտնվելուց հետո թուրքերը թեժ քննարկումներ են անում, թե ի՞նչ կարիք կա օգտագործել «թուրքահպատակ» բառը, և թե ի՞նչ տարբերություն կա թուրքի և թուրքահպատակի միջև:
«Եթե գրում են թուրքահպատակ, թող գրեն նաև հայահպատակ»,- ասել է օգտատերերից մեկը: